SocialCam և Color ծրագրերը տարածում ունեն iPhone և Android օգտագործողների շրջանում

SocialCam և Color ծրագրերը տարածում ունեն iPhone և Android օգտագործողների շրջանում

PanARMENIAN.Net - Օրեցօր Android Market-ում և Apple Store-ում ավելանում են տարաբնույթ ծրագրերը (applications): Հազարավոր ծրագրերի մեջ մեծ տարածում են գտել Color-ը և SocialCam-ը։ Այս մասին գրում է ReadWriteWeb.com-ը։

Այս երկու ծրագրերն աշխատում են թե՛ iPhone-ների և թե՛ Android համակարգով աշխատող հեռախոսների համար։

SocialCam-ը առաջարկում է հոլովակները ընկերների հետ կիսելու մատչելի տարբերակ։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ձայնագրել, նշել (tag) և տարածել (share) հոլովակները։ Ընկերներն էլ հնարավորություն ունեն «հավանություն տալու», մեկնաբանելու հոլովակները։

Color ծրագիրը, որը գործարկման օրից սկսած կարճ ժականակահատվածում տարածվեց օգտագործողների շրջանում, լուսանկարներ տարածելու անվճար ծրագիր է։ Այն նաև հոլովակներ ձայնագրելու հնարավորություն է տալիս ։

Երկու ծրագրերը կարելի է բեռնել Apple Store-ից iPhone-ների համար և Android Market-ից Android-ով աշխատող հեռախոսների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---