Երևանում կբացվի Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնը

Երևանում կբացվի Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Երևանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունենալու 15-րդ Այլընտրանքային արվեստի ամենամյա փառատոնը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 60 մասնակիցներ, որոնք ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտները:

Փառատոնի շրջանակներում հնչելու է ռոք և ավանգարդ երաժշտություն, անցկացվելու է ArmRobotX ցուցադրությունը: Բացի դրանից, փառատոնի շրջանակներում ներկայացվելու է «Մեկ քառակուսի մետր» նախագիծը, որի մասնակիցները մեկ քառակուսի մետրանոց բեմում ներկայացնելու են թատերական բեմադրություններ առանց ժանրային սահմանափակումների: Այդ բեմում հանդես է գալու նաև կենտրոնի թատերախումբը, որը հանդիսատեսի դատին է հանձնելու «Զառանցանք» ներկայացուցմը Եղիշե Չարենցի «Ինչպես սև, զազիր զառանցանք» պոեմի հիման վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---