Հրաչ Թիթիզյանը Բրոդվեյում խաղում է Ուդեյ Հուսեինի ուրվականի դերը, որը հայտնվում է զինվորին` Ռոբին Ուիլյամսին

Հրաչ Թիթիզյանը Բրոդվեյում խաղում է Ուդեյ Հուսեինի ուրվականի դերը, որը հայտնվում է զինվորին` Ռոբին Ուիլյամսին

PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկյան դերասան Հրաչ Թիթիզյանը հանդես է գալիս Ռաջիվ Ջոզեֆի բրոդվեյյան «Բենգալյան վագրը Բաղդադի կենդանաբանական այգուց» ներկայացման մեջ, որի ռեժիսորը Մոիսեյ Քաուֆմանն է: Ներկայացման մեջ հանդես է գալիս նաև անվանի հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսը: «Ռոբին Ուիլյամսը հանճարեղ դերասան է և հիանալի մարդ, ես դա հենց այնպես չեմ ասում, դա իսկապես այդպես է»,- ասել է Թիթիզյանը:

Ներկայացումը հիմնված է իրական դեպքերի վրա: 2003-ին Իրաքյան պատերազմի առաջին օրերին Բաղդադի կենդանաբանական այգուց փախել է վագր, որն ավելի ուշ սպանվել է երկու ամերիկյան զինվորների կողմից: Դրանից հետո զինվորների և նրանց թարգմանչի կյանքը փոխվել է, քանի որ նրանց սկսել է հետապնդել Սադամ Հուսեինի ավագ որդու` Ուդեյ Հուսեինի ուրվականը: «Այս ներկայացումը հստակ սյուժե չունի, այն ներկայացում է կյանքի, էքզիստենցիալիզմի, կրոնի, փիլիսոփայության և ժլատության մասին: Բեմականացումը շատ հարցեր է տալիս և ստիպում հանդիսատեսին մտածել: Նման բան հանդիսատեսը դեռ չի տեսել»,- պատմում է Թիթիզյանը, որը ներկայացման մեջ կատարում է Ուդեյ Հուսեինի ուրվականի դերը, գրում է Asbarez-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---