Եմենում ոստիկանությունը ցուցարարներին ցրում է արցունքաբեր գազով և հրաձգային զենքով

Եմենում ոստիկանությունը ցուցարարներին ցրում է արցունքաբեր գազով և հրաձգային զենքով

PanARMENIAN.Net - Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հակառակորդները շարունակում են հակակառավարական ցույցերը Թայիզ քաղաքում` երկրի հարավ-արևմուտքում համանուն նահանգի վարչարարական կենտրոնում: Բժշկի խոսքով, որի անունը չի հրապարակվում, մոտ տասը մարդ բժշկական օգնության են դիմել հրազենային վնասվածքներով և արցունքաբեր գազի թունավորումներով: Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են նաև մահակներ, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Եմենում անկարգությունները շարունակվում են 2011-ի հունվարից: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978-ից: Մարտի 18-ին Եմենի մայրաքաղաքում` Սանայում, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորականների միջև, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Սալեհը երկրում արտակարգ դրություն է մտցրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---