Թուրքական ընդդիմությունը պատրաստ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքական ընդդիմությունը պատրաստ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Իսրայելի և Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների վերականգնումը կարևոր է ոչ միայն այդ պետությունների, այլ նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության համար, հայտարարել է թուրքական ընդդիմության առաջնորդը: Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդներից մեկը` Օսման Կոտաթուրքը, հայտարարել է. «Իսրայելի հետ բարի հարաբերությունները թույլ կտան նրան Մերձավոր Արևելքում խաղալ այն դերը, որը մենք խաղացել ենք անցյալում»: ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լոպուպլուի խոսքերով, անհրաժեշտ է վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները նրա համար, որպեսզի Թուրքիան կրկին վերականգնի ազդեցությունը տարածաշրջանում: «Թուրքական արտաքին քաղաքականությունը պետք է վերակողմնորոշվի, դառնա ռեալիստական և ուղղվի բոլոր ազգերի հետ համագործակցությանը», հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---