4 ապրիլի 2011 - 09:55 AMT
Քրիստոնյա քահանաները դարձել են թուրք ազգայնամոլների թիրախ

Իզմիրում քրիստոնյա քահանան մահից է փրկվել այն բանից հետո, երբ թուրք ծայրահեղ ազգայնամոլը կարգախոսներ է բղավել և օդ կրակել: Էգեյան ծովի Եկեղեցիների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էնդրյու Քրեյգ Բրանսոնն անցորդների հետ կարողացել է պահել պոտենցիալ մարդասպանին, որն իրեն անվանել է Մ. Ա. Ե., երբ վերջինս փորձել է ուսապարկից հանել երկրորդ ատրճանակը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում հարցաքննությունից հետո ասել են, որ Մ. Ա. Ե.-ն ծայրահեղ ազգայնամոլական հայացքների տեր մարդ է և նա սոցցանցերում մի քանի խմբերի անդամ է, մասնավորապես` Facebook-ում:

Քրիստոնյա կրոնական գործիչներն ավելի հաճախ են հարձակումների զոհ դառնում: 2006-ի փետրվարի 5-ին 16-ամյա ազգայանամոլի կողմից սպանվել է իատալացի քահանա Անդրեա Սանտորոն:

Երեք քարոզիչներ ենթարկվել են կտտանքների և սպանվել Մալաթիայում 2007-ի ապրիլի 18-ին: Իտալացի կարդինալ Լուիջի Պադովեզեն սպանվել է իր վարորդի կողմից Իսկենդերունում 2010-ի հունիսի 15-ին: