4 ապրիլի 2011 - 10:00 AMT
Բարաք Օբաման պատրաստվում է կրկին անգամ մասնակցել նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2012-ին: USA Today թերթի տեղեկությունների համաձայն, նախագահն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի Դաշնային ընտրական հանձնաժողով հաջորդ շաբաթվա սկզբին: Դա թույլ կտա նախագահին սկսել միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի համար:

Բարաք Օբաման ԱՄՆ 44-րդ նախագահ է ընտրվել է 2008-ին ընտրողների ձայների 52.9 տոկոսով: Տարբեր տվյալներով, նրան այսօր աջակցում է ամերիկացիների 42-49 տոկոսը:

Տվյալ պահին Օբաման փորձում է հասնել այս տարվա դաշնային բյուջեի ընդունմանը: Նախագահը կոչ է անում օրենսդիրներին ելք գտնել փակուղուց, որում հայտնվել են բյուջեի վերաբերյալ բանակցությունները: