Բաքվում ձերբակալվածների պաշտոնական թիվը 68 է, ոչ պաշտոնական` ավելի քան 200

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Հանրային պալատը վերջնական տեղեկատվություն է տարածել Բաքվում ապրիլի 2-ի ակցիայի ժամանակ ձերբակալվածների թվի մասին: 41 ձերբակալվածները Մուսավաթ կուսակցության անդամներ են:

Տեղեկատվության մեջ ասվում է, որ ձերբակալվել են ընդդիմադիր կուսակցությունների 9 անդամներ, ինչպե նաև 5 անկուսակցականներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Միաժամանակ, արևմտյան աղբյուրները խոսում են Բաքվում ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ 200 ձերբակալվածների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---