4 ապրիլի 2011 - 11:30 AMT
Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» ակումբը Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում զիջեց «Վիսլեին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում առաջին անգամ հանդես է եկել «Յագելոնիայի» կազմում: Հայ ֆուտբոլիստի թիմը 0:2 հաշվով պարտվել է առաջնության առաջատար «Վիսլեին»:

«Յագելոնիան» պարտությունից հետո իր հաշվին ունի 32 միավոր` զիջելով «Վիսլեին» 8 միավորով:

Հաջորդ խաղում «Յագելոնիան» երկրի առաջնության 21-րդ տուրում խաղալու է «Արկայի» դեմ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: