Ստեփանակերտի առաջին ֆլեշմոբը նվիրված էր ընթերցանությանը

Ստեփանակերտի առաջին ֆլեշմոբը նվիրված էր ընթերցանությանը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում առաջին անգամ ֆլեշմոբ է անցկացվել: Այն նվիրված է եղել ընթերցանությանը: Շուրջ մեկուկես տասնյակ մասնակիցներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և, նստելով գետնին, ընթերցել մեկ էջ իրենց սիրած գրքերից: Ըստ ֆլեշմոբի մասնակիցների՝ ակցիայի նպատակն է խրախուսել ոչ էլեկտրոնային ընթերցանությունը և ողջունել Երևանի՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու փաստը, հայտնում է ArtsakhNews.am-ը:

Ֆլեշմոբերը բավականին տարածված ակցիաներ են ամբողջ աշխարհում: Բառացիորեն թարգմանած նշանակում է «կայծակնային ամբոխ»՝ մարդկանց մի խումբ, որ անակնկալ հավաքվում է կոնկրետ վայրում և կատարում ուշադրություն գրավող գործողություններ՝ շեշտելով ինչ-որ երևույթի կարևորությունը: Վերջին տարիներին այս ակցիաները տարածվել են նաև Երևանում, ստեղծվել են ֆլեշմոբով զբաղվող մասնագիտական խմբեր, որոնք հաճախակի կազմակերպում են ակցիաներ՝ խրախուսելու համար ընթերցանությունը, ազգային երգը, պարը և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---