4 ապրիլի 2011 - 14:16 AMT
Կառլեն Մկրտչյանը չի ափսոսում, որ ընտրել է «Մետալուրգը»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը վերջերս պայմանագիր է ստորագրել «Մետալուրգի» հետ, football.ua-ին տված հարցազրույցում ասել է, որ այցելել է ակումբի բազա և շատ լավ տպավորություններ ստացել:

«Ինձ վրա տպավորություն գործեց Մետալուրգի ենթակառուցվածքը. մարզումների և ֆուտբոլիստների կեցության համար հիանալի պայմաններ են ստեղծված: Տղաներն ինձ շատ ջերմ ընդունեցին, կոլեկտիվում իշխում է ընկերական մթնոլորտ և ես ուրախ եմ իմ ընտրության համար»,- ասել է Մկրտչյանը:

Կիսապաշտպանը խոստովանել է, որ «Մետալուրգի» մարզիչ Անդրեյ Գորդեևին լավ մասնագետ է համարում, որն ի զորու է թիմին հասցնել հաղթական արդյունքների:

«Ինձ համար գլխավորը թիմի հաջողությունն է, այլ ոչ թե անձնական հավակնությունները: Եվ եթե մարզիչը որոշի, որ ես հիմնական կազմում տեղ չունեմ, ապա ես հանգիստ կընդունեմ դա»,- ասել է նա: