4 ապրիլի 2011 - 14:35 AMT
iPhone 5-ն աշխատելու է A5 պրոցեսոր-ով

Դեռևս գոյություն չունեցող iPhone 5-ի մասին լուրերն օրեցօր ավելանում են։ Ֆրանսիական Nowere Else կայքի դիզայներները՝ համախմբելով տարածված բոլոր լուրերը, պատկերել են ապագա iPhone 5-ը։

Յուրաքանչյուր հատկանիշ և գործիք ստացել է տոկոսային հավանականություն։ Ըստ NowereElse-ի պատկերման iPhone 5-ն լինելու է բարակ iPad 2-ի պես, աշխատելու է iOS 5 օպերացիոն համակարգով, որը դեռ գոյություն չունի (90% հավանականություն), բացակայելու է home կոճակը (20% հավանականություն), ունենալու է լայն և 3D (10% հավանականություն) էկրան, սպիտակ գույն (100% հավանականություն), մետաղապատ պատյան, քվերթի (բացվող) ստեղնաշար (0% հավանականություն), A5 պրոցեսոր (90% հավանականություն) (միայն iPad 2-ն է, որը գործարկվել է այս պրոցեսորով) և այլ հատկություններ։