ՀՅԴ կարծիքով ԱԺ-ում պետք է ստեղծվի գազամատակարարման խնդիրների ուսումնասիրման հատուկ հանձնաժողով

ՀՅԴ կարծիքով ԱԺ-ում  պետք է ստեղծվի գազամատակարարման խնդիրների ուսումնասիրման հատուկ հանձնաժողով

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի խորհրդարանում գազամատակարարման համակարգում իրավիճակի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժղովի ստեղծումը: Ինչպես խորհրդարանական լսումների ըթնացքում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խորհրդարանը չպետք է դուրս մնա Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ոլորտի դիտարկման գործընթացից, ինչպիսին է գազամատակարարման գործընթացը:

«Մեր խմբակցությունը բազմիցս ՀՀ կառավարությանը հարցապնդում է ներկայացրել գազամատակարարման հարցերի մասին, սակայն գործադիր իշխանության պատասխանները չեն բավարարել մեզ: Մեզ հետաքրքրում են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են գազամատակարարմանը, մասնավորապես, «ՀայՌուսԳազարդ» ընկերության մարժայի փոփոխություններ և այլն: Հենց դրա համար մենք առաջարկում ենք ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---