4 ապրիլի 2011 - 16:26 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնությունում 22 միավորով առջևում է «Էրեբունի» ակումբը

Կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 12-րդ տուրը: Հրազդանում տեղի համանուն ակումբն ընդունեց «Գյումրիին»: Այս հանդիպման ընթացքում 18 գոլ իրացվեց, և 10:8 հաշվով հաղթեց «Հրազդանը»:

Վանաձորում «Թալգրիգը» 3:0 հաշվով հաղթեց «Պոլիտեխնիկին», PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Այսպիսով, այս տուրից հետո երկրի առաջնությունում 22 միավորով առջևում է «Էրեբունին»: 18 միավորով Հայաստանի ֆուտզալի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցնում «Պոլիտեխնիկը», երրորդում 13 միավորով «Թալգրիգն» է: