ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պարգևատրվել է մանկավարժական համալսարանի մեդալով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պարգևատրվել է մանկավարժական համալսարանի մեդալով

PanARMENIAN.Net - Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա հանդիսավոր բացումը: Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ներկաներին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ-ի արտաքին գործերի նախարարի խորհրդական, ֆրանկոֆոնիայի դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան, այլ բուհերի ֆրանկոֆոն դասախոսներ, ուսուցիչներ, ինչպես նաև ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:

Ռուբեն Միրզախանյան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին պարգևատրեց «Մանկավարժական համալսարան» մեդալով, այն արդյունավետ գործունեության համար, որը իրականացնում է դեսպանը մեր երկրում: «Պատահական չէ, որ այդ գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված մանկավարժությանը: Դեսպանը ևս երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ»,- ասաց Ռուբեն Միրզախանյանը:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն սերտ բարեկամական կապեր կան հաստատված, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն ավելի ամրապնդվի և խորանա: Կրթական նոր կապեր կհաստատվեն, իսկ եղածներն էլ կամրապնդվեն»,- նշեց դեպանը իր խոսքում:

Բացման արարողությունից հետո Մանկավարժական համալսարանի ֆրանսիական բաժնի ուսանողները ներկայացրեցին գեղեցիկ միջոցառում «Երկու մշակույթների խաչմերուկում` պոեզիա և երաժշտություն՚ խորագրով: Ներկայացվեց Շառլ Ազնավուրի, Ժ.Բրելի, Ադամոյի, Դալիդայի, Գարուի, Սելին Դիոնի ստեղծագործական կյանքին նվիրված հետքրքիր դրվագներ և ուսանողների կողմից հնչեցին նրանց հայտնի երգերը և ներկայացվեց նաև ֆրանկոֆոն բանաստեղծներ Լաաբիի, Սենգորի, Ժաբեսի պոեմները:

Ամեն տարի մարտ ամսին աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի /ֆրանսախոսության/ միջազգային օրերը, որի նպատակն է խրախուսել և խթանել ֆրանսախոսության զարգացումը և ֆրանկոֆոն արժեքների տարածումը աշխարհում: 2009թ-ից լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ` Հայաստանն առավել նոր եռանդով է մասնակցում ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված տոնակատարություններին: Վերջին տարիներին այն մեծ շուքով է նշվում մեր հանրապետությունում` խրախուսվելով մեր կառավարության կողմից: ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Հայաստանյան բազում ֆրանկոֆոն կազմակերպություններ` բուհեր, դպրոցներ, միջազգային կազմակերպություններ նշում են այս մեծ իրադարձությունը` կազմակերպելով մշակութային, գիտական, կրթական և այլ բնույթի միջոցառումներ: Միջոցառումների ընդհանուր ծրագրում ընդգրկված են նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից նախատեսված միջոցառումները, ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---