5 ապրիլի 2011 - 11:13 AMT
Դոնեցկի «Շախտյորը» ապրիլի 4-ին Բարսելոնայում փակ մարզում է անցկացրել Mini Estadi մարզադաշտում

Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, շարունակում է պատրաստվել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղին, որը կայանալու է ապրիլի 6-ին Now Camp մարզադաշտում:Ապրիլի 4-ին Միրչա Լուչեսկուի թիմը լիարժեք մարզում է անցկացրել Բարսելոնայում: Այդ նպատակների համար «Շախտյորը» վարձակալել է Mini Estadi մարզադաշտը, որտեղ իր խաղերն է անցկացնում կատալոնացիների պահեստային կազմը` «Բարսելոնա Բ» թիմը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Այն գտնվում է Now Camp-ից ոչ հեռու, կարող է տեղավորել ավելի քան 15 000 հանդիսատես: