5 ապրիլի 2011 - 11:15 AMT
Ռոման Բերեզովսկու «Խիմկին» հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի առաջնությունում

Ապրիլի 4-ին մեկնարկել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբն առաջին տուրում հանդիպել է «Շիննիկի» հետ (Յարոսլավլ):

60-րդ րոպեին հարձակվող Անդրեյ Գովորովը, փոխանցում ստանալով Վիկտոր Զեմչենկովից, դիպուկ հարվածով գնդակը ուղարկել է հակառակորդի դարպաս: Հանդիպումը եզրափակել է Վլադիմիր Վոսկոբոյնիկովը, որը մրցավարի կողմից ավելացված ժամանակում հաշիվը դարձրել է 2:0 հօգուտ «Խիմկիի»:

Առաջին տուրից հետո «Խիմկին» 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Ակումբը հաջորդ խաղն անցկացնելու է «Դինամո Բր»-ի դեմ ապրիլի 7-ին: