Թուրքիան զբաղվում է ինքնախաբեությամբ՝ «անլուրջ» համարելով Ցեղասպանության ճանաչումը Արգենտինայում 5 ապրիլի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արգենտինայի դատարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Մենք դատապարտում ենք ու մերժում ենք այդ որոշումը, որն ընդունվել է առանց հաշվի առնելու իրավունքի ունիվերսալ սկզբունքները, անտեսում է միջազգային հարաբերությունները և ապօրինի մեկնաբանություն է տալիս նրանց»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Սելջուկ Ունալը: Ըստ նրա, Թուրքիան հիասթափված է Արգենտինայի իրավական համակարգից: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը գտնում է, որ ընդունված որոշումը հակասում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման ու պատժի մասին կոնվենցիային: Ունալը նշել է,որ նման որոշումները չեն նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, հաղորդում է TurkishNY-ն: Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 1-ին որոշում է կայացրել, որի համաձայն Թուրքիան 1915-23թթ. հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործել: Ինչպես գրում է The Washington Post թերթը, դատավճռում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Ցեղասպանության զոհերի Արգենտինայում բնակվող ժառանգներին տեղեկություններ ստանալ մոտ 50 հազար հարազատների մասին, որոնք անհայտ կորել են Ցեղասպանության տարիներին: Սակայն, տվյալ որոշումը զուտ հայտարարության բնույթ է կրում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |