Հրայր Կարապետյան. Ադրբեջանին սպառազինող երկրները պատասխանատու են հետևանքների համար

Հրայր Կարապետյան. Ադրբեջանին սպառազինող երկրները պատասխանատու են հետևանքների համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանին սպառազինություն մատակարարող բոլոր երկրները պատասխանատու են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման հետևանքների համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգմավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիան, ԱՊՀ երկրները, այդ թվում` ՀԱՊԿ անդամները, շարունակում են ինտենսիվ սպառազինել Ադրբեջանին:

«Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների մեջ են մտնում Ուկրաինան, Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է: Առաջիկայում ես` որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ մտադիր եմ մեկնել Բելառուս, որտեղ հանդիպելու եմ վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ և բարձրացնելու եմ այս հարցը»,- ասել է Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---