Թուրքիայի զինվորների հանդեպ անմարդկային փորձերի հետ կապված սկանդալը թափ է առնում

PanARMENIAN.Net - Գյուլհանեի Բժշկական ակադեմիայում (GATA) բժշկական փորձերի ենթարկված 20 զինծառայողներից 6-ը հայտարարել են, որ իրազեկված չեն եղել փորձերի մասին և կարծում էին, որ նրանց ուղղակի բուժում են: Ինչպես գրում է թուրքական Bugün daily-ն, GATA-ի 6 բժիշկներ 20 զինծառայողների օգտագործում էին որպես փորձերի համար նախատեսված ճագարների իրենց փորձերի համար 2007 և 2008 թվականներին: Փորձերը անց են կացվել առանց Թուրքիայի առողջապահության նախարարության ու զինվորների ընտանիքների համաձայնության:

Ըստ զինվորների, բժիշկները հայտարարել են, թե նրանցից վեցը տառապում են ծանր նյարդային հիվանդություններից և որ նրանց կարելի է բուժել: Զինվորներին բուժել են էլեկտրաշոկով: Ըստ տուժածների, զինվորներին սպառնացել են, իսկ անմարդկային փորձերի արդյունքները ներկայացվել են որպես գիտական աշխատանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---