ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է նոր հետվճարային սակագնային պլան` «Անձնական»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է նոր հետվճարային սակագնային պլան` «Անձնական»

PanARMENIAN.Net - Նորարարական «Անձնական» սակագնային պլանը թույլ է տալիս կորպորատիվ բաժանորդներին և փոքր ձեռնարկություններին լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը։

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր՝ «Անձնական» հետվճարային սակագնային պլանը:

Նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը:

Այս ծախսարդյունավետ սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոպեներ` ներցանցային, դեպի քաղաքային ցանց և այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ ինտերնետ թրաֆիկի բավականին մեծ ծավալ, ինչպես նաև մեծ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Այսպիսով` 10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, 200 SMS, 200 ՄԲ ինտերնետ։

Սակագնային պլանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայքում և սպասարկման կենտրոններում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---