Թուրքիայի ԳՇ-ն Արարատը բարձրանալու թույլտվության իրավունքը փոխանցել է տեղի իշխանություններին

Թուրքիայի ԳՇ-ն Արարատը բարձրանալու թույլտվության իրավունքը փոխանցել է տեղի իշխանություններին

PanARMENIAN.Net - Արարատ լեռը բարձրանալու թույլտվության իրավունքը Թուրքիայի Գլխավոր շտաբից փոխանցվել է Աղրիի նահանգապետարանին: Թուրքիայի բնապահպանության և անտառտնտեսության նախարարության գլխավոր տնօրեն Յաշար Դոսթբիլի խոսքով, Գլխավոր շտաբի թույլտվությունը չէր համապատասխանում Արարատի բնապահպանության և մաքրության նորմերին: «Այժմ մենք պարզեցրել ենք լեռը բարձրանալու թույլտվության տրամադրումը: Մեր քաղաքացիները կարող են ուղղակիորեն Աղրիի նահանգապետարան դիմել, իսկ արտասահմանցիները թույլտվություն կստանան իրենց դեսպանատների միջոցով: Անվտանգության գործառույթները դրված են Աղրիի նահանգապետարանի վրա»,- ասել է Դոսթբիլը, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Մինչև 1982 թվականը Արարատ լեռը փակ էր զբոսաշրջիկների համար, որովհետև լեռան վրա տեղակայված էին ինքնաթիռներին ու հրթիռներին հետևելու ռադարային սարքավորումները: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սարքավորումների անհրաժեշտությունը վերացավ:

Թուրքիայում Արարատ լեռն անվանում են Աղր դաղ` Սպիտակ լեռ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---