Վրաստանի 75-ամյա քաղաքացին պղինձ էր փնտրում, փոխարենն անջատեց ինտերնետը Հայաստանում![]() 5 ապրիլի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի 75-ամյա քաղաքացին մի քանի ժամով առանց ինտերնետի էր թողել Հայաստանը: Կինն արդեն խոստովանել է իր մեղքը «Երկաթուղու Տելեկոմ» օպտիկա-մանրաթելային մալուխային գծի վնասելու մեջ, ինչի արդյունքում մարտի 28-ին ողջ Հայաստանն ու Վրաստանի մեծ մասն առանց ինտերնետի էին մնացել: Տարեց կինը պատմել է, որ Մցխեթայի շրջանի Քսանի գյուղում պղինձ էր փնտրում: Հողը փորելիս էլ նա վնասել է մալուխը, պատմել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության պետ Զուրաբ Գվենետաձեն: Նա ավելացրել է, որ կինը մեղսակիցներ չի ունեցել: Գրեթե անմիջապես դեպքի վայր են ժամանել պահակներն ու բերման ենթարկել ինտերնետն անջատած կնոջը: Կնոջ դեմ, որի անունը չի հրապարակվում, քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածի 1-ին մասով (օտար ունեցվածքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է պատճառել), նրան մեկից երեք տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է «Բիզնես Գռուզիին»: Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության պետ Զուրաբ Գվենետաձեի խոսքով, մեղադրյալին ժամանակավորապես ազատ են արձակել, իսկ քննությունը շարունակվում է: Օպտիկա-մանրաթելային գիծը, որով ինտերնետը Եվրոպայից Հայաստան է հասնում, «Երկաթուղու Տելեկոմի» սեփականությունն է: ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |