Ազգային պատկերասրահի տնօրենը հրաժարվել է Աշոտյանից շնորհակալագիր ընդունել

Ազգային պատկերասրահի տնօրենը հրաժարվել է Աշոտյանից շնորհակալագիր ընդունել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը հրաժարվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության շնորհակալագրից: «Արվեստի վաստակավոր գործչին շնորհակալագրեր չեն տալիս»,- ասել է Միրզոյանն ու իրեն հանձնված շնորհակալագիրը սեղանին դրել:

Շնորհակալագիրը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 65-ամյակի կապակցությամբ Միրզոյանին շնորհվել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի, արվեստի վաստակավոր գործիչների ու լրագրողների ներկայությամբ:

Բացի կրթության և գիտության նախարարության շնորհակալագրից դասախոսներին և աշխատակիցներին շնորհակալագրեր և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ոսկե մեդալներ են շնորհվել, իսկ Ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ Գագիկ Գևորգյանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Արվեստի վաստակավոր գործչի» կոչում է շնորհվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---