Սերժ Սարգսյան. Կոսովոյում գտնվող հայ խաղաղապահներն արել են հնարավորը` պաշտպանելով սերբական եկեղեցիները 5 ապրիլի 2011 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հայաստանի նախագահը և Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ և սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել` պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման և առաջնորդելու բարձր առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես և սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է: Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ հանդիպմանը հանրապետության ղեկավարը հատկանշական է համարել նաև, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները: Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս.Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել օդաչուների հարազատների հետ: Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |