6 ապրիլի 2011 - 09:41 AMT
Մոսկվայում երիտասարդ հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես կբացվի

Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության օրը, Մոսկվայի «Երևան Պլազա» կենտրոնում տեղի կունենա երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Դրանց թվում է նաև հայտնի նկարիչ Արիստակես Մանուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 24-ը և բաց կլինի ամեն օր ժամը 10-ից до 22-ը: