Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ի հետ միության համար «Ժառանգությունը» ստիպված կլինի ընդունել Կոնգրեսի պլատֆորմը

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ի հետ միության համար «Ժառանգությունը» ստիպված կլինի ընդունել Կոնգրեսի պլատֆորմը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) համագործակցության համար բաց է բոլոր քաղաքական ուժերի առջև, որոնք կիսում են իր պլատֆորմը: Այդ մասին հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` պատասխանելով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունից հետո այն մասին, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի զոհերի համար, «Ժառանգություն» հետ ՀԱԿ հնարավոր միության մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Կոնգրեսը համագործակցության համար բաց է բոլոր քաղաքական ուժերի առջև, որոնք ցանկանում են երկրում վերականգնել օրինականությունը, ժողովրդավարական ազատություններն ու սահմանադրական կառուցվածքը: Կոնգրեսը բաց է նաև իրեն ցանկացած ուժի անդամակցության համար, որն ընդունում և ստորագրում է կոնգրեսի ստեղծման մասին հռչակագիրը»,- ասել է Զուրաբյանը: Ընդ որում, նա ավելացրել է, թե «մեզ այլ խնդիրներ են հուզում: Մենք ամեն անգամ չենք կարող միևնույն հայտարարությունն անել»:

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Facebook սոցիալական ցանցում հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ տասը մարդկանց մահվան համար: Նա ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր կանխատեսել Մյասնիկյանի անվ. հրապարակում դեպքերի զարգացումը և կամ անձամբ ներկա գտնվել այնտեղ, կամ էլ հավաքված մարդկանց տուն ուղարկել: Սաֆարյանը նշել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսից հետո ինքը նախկին նախագահին հաղորդեց, որ ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի անվ. հրապարակում, և որ այնտեղ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, սակայն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Դա իմ ժողովուրդը չէ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---