Foursquare-ի երևանյան համայնքը միասին կնշի 4sqDay համաշխարհային օրը

Foursquare-ի երևանյան համայնքը միասին կնշի 4sqDay համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Foursquare.com սոցիալական ցանցի 4sqDay համաշխարհային օրն է: Այդ օրը աշխարհի 992 Foursquare համայնքները կհավաքվեն տարբեր քաղաքներում։

Երևանյան Foursquare համայնքը նույնպես կմիանա Foursquare meetup օրվան՝ ապրիլի 16-ին ժամը 19։00-ին Կասկադում։

Երևանյան Foursquare հանդիպման օրվա նախաձեռնողն է Foursquare ցանցի ակտիվ օգտագործող Արփինե Գրիգորյանը։

Արփինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ այդ օրը Foursquare-ի ակտիվ օգտագործողները կհավաքվեն, կծանոթանան, կշփվեն, կլուսանկարվեն և կխաղան Foursquare կոչվող գնդակի խաղ. «Foursquare -ն նամակ էր ինձ գրել, որտեղ ասում էր՝ եթե միաժամանակ նույն վայրում 50 հոգի և ավելի օգտագործող ժամանում նշեն (check in), ապա Foursquare-ն նրանց swarm բեյջ կպարգևի ։ Հայաստանում նման դեպք չի եղել, որ 50 հոգի նույն տեղում ժամանում նշեն»։

Արփինե Գրիգորյանը նաև նշեց, որ եթե meetup.com-ում հանդիպմանը իրենց մասնակցությունը հաստատեն Foursquare-ի 50 և ավելի օգտագործողներ, ապա Foursquare-ը Հայաստան կուղարկի փաթեթ լի նվերներով՝ Foursquare լոգոյով վերնաշապիկներ, բրելոկներ և այլ նվերներ։

Foursquare-ի օրվան նվիրված հանդիպմանը մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է այցելել www.meetup.com/foursquare/ էջը:

Foursquare.com-ը սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար։ Այն GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայրում՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի քաղաքապետի պաշտոն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---