Դավիթ Բաբայան. ԼՂՀ իշխանությունները չեն ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է հենց մայիսի 9-ին

Դավիթ Բաբայան. ԼՂՀ իշխանությունները չեն ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է հենց մայիսի 9-ին

PanARMENIAN.Net - «ԼՂՀ իշխանությունները երբեք չեն ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է հենց մայիսի 9-ին: Ինչ-որ մեկը տարածել է այս լուրը, և այս թեմայի շուրջ բազմաթիվ չարաշահումներ են սկսվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, գրեթե բոլոր աշխատանքներն ավարտված են, և օդանավակայանը նախատեսվում է բացել մայիսին: «Շենքն ու թռիչքուղին պատրաստ են, մնացել է տեխնիկական մասը, որը նույնպես գրեթե պատրաստ է»,- ասել է Բաբայանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը: Ինչպես Երևանում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինքը դեպի Ստեփանակերտ առաջին չվերթի ուղևորն է լինելու` պատասխանելով ադրբեջանական կողմի սպառնալիքներին այն մասին, որ Բաքուն ոչնչացնելու է Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---