6 ապրիլի 2011 - 13:54 AMT
Գերմանական Sat.1 հեռուստաալիքը մինի ֆիլմ է նկարահանել Խորեն Գևորի մասնակցությամբ

Ապրիլի 9-ին Մագդեբուրգում կայանալու է մենամարտ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնական տիտղոսների եռակի հավակնորդ, հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի միջև (Գերմանիա):

Մենամարտը տարածելու շրջանակներում Sat.1 հեռուստաալիքը նկարահանել է մինի ֆիլմ երկու բռնցքամարտիկների մասնակցությամբ: Մեծ լսարան ներգրավելու նպատակով հեռուստաալիքը դիմել է վառ կերպարների և երկու հերոսների դասական դիմակայության: Տեսահոլովակի համար սյուժե է ծառայել «Մի անգամ վայրի Արևմուտքում» ֆիլմի տեսարաններից մեկը: