6 ապրիլի 2011 - 16:00 AMT
Ապրիլի 6-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 371.38 դրամ

Ապրիլի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 450 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 371.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 371.25 դրամ:

Միաժամանակ, 1 դոլարի միջին կշռված փոխարժեքն ապրիլի 6-ին կազմել է 371.38 դրամ` ապրիլի 5-ի համեմատ ավելանալով 0.26 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 530.78 դրամ` ավելանալով 4.68 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.17 դրամ` ավելանալով 0.08 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը: