Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Երվանդ Քոչարի եռաչափ աշխատանքներից մեկը

Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Երվանդ Քոչարի եռաչափ աշխատանքներից մեկը

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Երվանդ Քոչարի եռաչափ աշխատանքներից մեկը: Անանուն նկարը, որը ստեղծվել է 1927-ին պողպատի, ապակու և հայելու վրա, 2005-ից գտնվում է Փարիզի «Մինոտավր» պատկերասրահում: Մինչ այդ 30 տարի նկարը եղել է կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի մասնավոր հավաքածուի մասը: Աշխատանքի ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի «Բարձր արվեստի» կենտրոնի և «Մինոտավրի» տնօրեն Բենուա Սապիրոյի կողմից: Ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 6-ը:

Երվանդ Քոչարը (1899-1979) եռաչափ գեղանկարչության հիմնադիրներից է: 1923-1936թթ. ապրել է Փարիզում, նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Sacre du Printepms և Van Leer ցուցասրահներում: Շագալի, Բրակի, Գրիսի, Կիրիկոյի, Պիկաբիայի, Պիկասոյի և այլ նկարիչների հետ 1929-ին մասնակցել է Panorama de l'Art contemporain ցուցահանդեսին: 1936-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ստեղծել է Սասունցի Դավիթի և Վարդան Մամիկոնյանի արձանները: Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո այլևս չի մեկնել Փարիզ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---