6 ապրիլի 2011 - 16:34 AMT
Եղանակի ջերմանալուն պես Երևանում կրկին գնչուներ են հայտնվել

Ապրիլի 6-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության շրջակայքում նկատվել է գնչուների խումբ, որոնք գուշակությունների առաջարկներ էին անում անցորդներին: Ինչպես հայտնում է գնչուների բուռն գործունեության ականատեսը դարձած PanARMENIAN.Net –ի թղթակիցը, թվով երեք ռուսալեզու գնչուհիները երեխաների հետ, խաղաքարտերով ինչպես նաև ժեստիկուլյացիայով գրավում էին մեծամասամբ երիտասարդ և միջին տարիքի կանանց ուշադրությունը՝ գուշակություններ անելով խաղաքարտերով, ձեռքի ափով, ինչպես նաև գլխից մազ պոկելով: Մեկ ժամ անց այդ տարածքում գնչուներ այլևս չկային: