«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5 տոկոս

«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5 տոկոս

PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի հաշվի դրամական միջոցների նկատմամբ` 5 տոկոս տարեկան: «Յունիբանկ»-ի կենսաթոշակային քարտը սպասարկման արտոնյալ պայմաններով ArCa Classic ունիվերսալ բանկային քարտ է ` նախատեսված հատուկ թոշակառուների համար: Քարտի տրամադրումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:

2011թ.-ի հունվարի 24-ին «Յունիբանկ»-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքեց անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Քարտի միջոցով կարելի է ստանալ կանխիկ դրամական միջոցներ Բանկի դրամարկղներում և բանկոմատներում առանց միջնորդավճարի, ինչպես նաև վճարումներ իրականացնել առևտրային և սպասարկման կետերում: Կենսաթոշակային քարտերը տրամադրվում են «Յունիբանկ»-ի բոլոր 34 մասնաճյուղերում:

2010թ.-ին «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն աճել է ավելի քան 66 տոկոսով` կազմելով 66 հազար: Այս տարի Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---