Սրտաբան. Հայաստանում զգալիորեն կրճատվել է սրտամկանի ինֆարկտից մահացության տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանում չափահաս բնակչության շուրջ մեկ երրորդը զարկերակային ճնշման խախտման խնդիր ունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Նրա խոսքերով, Հայաստանի երիտասարդության շարքում զարկերակային ճնշման ցուցանիշը բավական բարձր է, նրա տարածվածությունը կազմում է 17-20 տոկոս: «Զարկերակային ճնշման վրա հիմնականում է ազդում է ավելորդ քաշի խնդիրը և ճարպակալումը, որի տարածվածությունը Հայաստանում կազմում է շուրջ 40 տոկոս»,- ասել է Երևանի գլխավոր սրտաբանը:

Միևնույն ժամանակ, Զելվեյանը գոհունակությամբ նշել է, որ 5 տարվա ընթացքում (2004-2009թթ.) Երևանում ավելացել է կայուն ճնշում ունեցող մարդկանց թիվը: Բացի դրանից, զգալիորեն կրճատվել է սրտամկանի ինֆարկտից մահացության տոկոսը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---