Nokia-ն հարցում է անցկացնում N8 սերիայի սմարթֆոնի համար նոր գույն ընտրելու նպատակով

Nokia-ն հարցում է անցկացնում N8 սերիայի սմարթֆոնի համար նոր գույն ընտրելու նպատակով

PanARMENIAN.Net - Այսօր Nokia-ն իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ ցանկանում է ճշտել, թե N8 օգտագործողները ի՞նչ գույնի N8 սերիայի սմարթֆոն կցանկանային ունենալ։ Այս նպատակով Nokia-ն հարցում է անցկացնում։

Այս հարցումը ենթադրում է, որ Nokia-ն N8 սերիայի սմարթֆոնների համար նոր գույն կընտրի։ Nokia-ն գրում է. «Ենթադրենք, որ թողարկվում է N8 -ի 6-րդ գույնը»։

Հարցման մեջ կան հետևյալ տարբերակները՝ շագանակագույն, վարդագույն, դեղին, մանուշակագույն, կարմիր և այլն։

Թվարկվածներից առավելագույն ձայները հավաքել է կարմիրը։

Հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կարդալ Nokia-ի պաշտոնական բլոգի համապատասխան գրառումը։

N8 սերիայի nokia սմարթֆոնները մինչ այժմ թողարկվել են 5 գույնով՝ սև, արծաթագույն, կանաչ, կապույտ և նարնջագույն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---