Արցախի իշխանությունները կարևորում են առողջապահական հաստատությունների արդիականացման խնդիրը 6 ապրիլի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան եւ հանդիպել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաստատության գործունեության եւ առկա հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բժշկական ուսումնարանը կարեւոր դերակատարություն ունի Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում եւ պետությունը համալիր միջոցառումներ կիրականացնի նրա շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավման եւ որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Նույն օրը նախագահն այցելել է նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերի հյուսվածքաբանական լաբորատորիա եւ ծանոթացել նրա պայմաններին: Բակո Սահակյանը նշել է, որ այստեղ նույնպես կան լուրջ անելիքներ` հիմնարկի գործունեությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |