Միրչա Լուչեսկու. Մեր դիմակայության ելքը որոշված է` «Բարսելոնան» առաջ է շարժվում

Միրչա Լուչեսկու. Մեր դիմակայության ելքը որոշված է` «Բարսելոնան» առաջ է շարժվում

PanARMENIAN.Net - «Շնորհավորում եմ «Բրասելոնային» հաղթանակի առթիվ, նա պատժեց մեզ մեր մանկական սխալների համար: Կարծում եմ` 5:1 հաշիվը չի արտացոլում ֆուտբոլային դաշտում կատարվածը: Գիտեինք, որ «Բարսելոնան» մեզանից փորձառու է ու, բնականաբար, ֆավորիտ է: «Բարսելոնան» սխալներ չի ներում»,- Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Now Camp-ում հյուրընկալվելով` պարտություն կրելուց հետո ասել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Դոնեցկի թիմի մարզիչը խոստովանել է, որ իրենք իրադարձությունների նման զարգացում չէին սպասում: «Մենք հոյակապ թիմ ունենք, որը կարող է շատ ավելի լավ խաղալ: Ես որոշում էի ընդունել փակվել և հարձակողական ֆուտբոլ խաղալ: Մենք ստեղծեցինք պահն ու բաց թողեցինք այն, իսկ հակառակորդն այդ պահից վարեց խաղն Անդրես Ինյեստայի անհավանական գոլի շնորհիվ, որը փոխեց ամեն ինչ»,- նշել է նա:

Լուչեսկուի կարծիքով, իր սաները փորձում էին խաղ վերադառնալ, սակայն չօգտագործեցին իրենց շանսերը, իսկ «Բրասելոնան»` հակառակը` գիտեր, թե ինչպես ստիպի պաշտպաններին սխալվել: «Այդ թիմի մարզիկները շատ խելացի են: Նրանք արդյունավետ իրացնում էին իրենց պահերը, գնալով ավելի վստահ էին խաղում: Գտնում եմ, որ այս դիմակայության ելքը որոշված է` «Բարսելոնան» առաջ է շարժվում»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը:

«Շախտյորը» կփորձի այս փորձն օգտագործել հետագա աճի համար և Դոնեցկում ավելի քան 50 հազար երկրպագուների ներկայությամբ կփորձի հաղթել: «Մենք պարտվեցինք ֆուտբոլային մեքենային, որը գիտի, թե ինչպես պահել հաշիվը պատասխան խաղում: Իսկ ես գիտեմ, որ մենք կարող ենք հաջորդ շաբաթ շատ ավելի լավ խաղալ»,- նշել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---