7 ապրիլի 2011 - 11:39 AMT
Իրենց պաշտոններից ազատվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաև Տիգրան Պետրոսյանը և Լևոն Ռուխկյանը:

Վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը և Արմեն Պողոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։