Մանվել Սարգսյան. Բաքվի հայտարարությունն ինքնաթիռները ոչնչացնելու մասին աշխարհին ցույց տվեց ԼՂ իրավիճակի լրջությունը

Մանվել Սարգսյան. Բաքվի հայտարարությունն ինքնաթիռները ոչնչացնելու մասին աշխարհին ցույց տվեց ԼՂ իրավիճակի լրջությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա դառնալու է Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը, հայկական կողմից յուրօրինակ դեմարշ էր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մանվել Սարգսյանը: Հայ փորձագետի կարծիքով, Ադրբեջանն իր հերթին չի հաշվարկել իրավիճակը և չի գիտակցել, որ նման սպառնալիքներն անընդունելի են միջազգային հանրության համար և միայն հետո, երբ տեսավ Հայաստանի և միջազգային հանրության արձագանքը, որոշեց մի քիչ մեղմել իրավիճակը:

Ինչպես նշել է Մանվել Սարգսյանը, Բաքվի հայտարարությունն Արցախ մեկնող ինքնաթիռները ոչնչացնելու մասին աշխարհին ցույց տվեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լրջությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---