Վարդան Բոստանջյան. Առաջիկա ընտրություններում միասնական կոալիցիոն ցուցակի մասին խոսելը վաղաժամ է

Վարդան Բոստանջյան. Առաջիկա ընտրություններում միասնական կոալիցիոն ցուցակի մասին խոսելը վաղաժամ է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի դիտարկում միասնական կոալիցիոն ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով, ներկա պահին այդ մասին խոսելը տրամաբանական չէ և վաղաժամ է: «Ինչ վերաբերվում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ կոալիցիան ընտրությունների է գնալու միասնական ցուցակով, ապա ես հարգում եմ նրա կարծիքը, բայց մենք նման հարցեր չենք դնում մեր առաջ»,- ասել է Բոստանջյանը: Նա նաև հավելել է, որ ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքացիների նման ցանկանում է, որպեսզի երկրում ուժեղ իշխանություն լինի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---