Հայաստանի ընդդիմությունն ապրիլի 8-ի ցույցի ժամանակ «անակնկալներ» է խոստանում

Հայաստանի ընդդիմությունն ապրիլի 8-ի ցույցի ժամանակ «անակնկալներ» է խոստանում

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսի վաղվա ցույցի ժամանակ անակնկալներ կլինեն»,- Երևանում լրագրողներին հայտարարել է Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, ինքը ժողովուրդն է պատրաստ անակնկալներ ստեղծել: «ՀԱԿ-ը ոչ միայն կգնա Ազատության հրապարակ, այլ նաև կմտնի այնտեղ: ՀԱԿ-ը գնում է արտահերթ նախագահական և խորհրդանական ընտրությունների: Ժողովուրդը երկրում իրավիճակի բարելավում կտեսնի միայն իշխանափոխության դեպքում»,- ասել է նա:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ անձամբ նա սպասում է հերթական ընտրություններին, իսկ իշխանությունները շարունակում են բարեփոխումներ իրականացնել: «Հասարակությունը հեռու է արտահերթ ընտրությունների գաղափարից և ես կոչ եմ անում ՀԱԿ-ին չխոսել ողջ ժողովրդի անունից, առավել ևս, որ Կոնգրեսին հետաքրքրում է միայն իշխանություն ստանալը»,- ասել է Զաքարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---