Ավիկ Մարության. Արևմտյան Հայաստանի բարբառները ոչնչացման եզրին է

PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանի բարբառներըը ոչնչացման եզրին են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է լեզվաբանության դոցենտ Ավիկ Մարությանը: Նրա խոսքերով, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն մնացած բարբառները պահպանելու համար: «Մենք բազմաթիվ բարբառներ ենք կորցրել»,- ասել է նա:

Միաժամանակ, նա նշել է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը նախօրոք պլանավորված գործողություն էր, որի նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, այլ նաև ժողովրդի լիակատար ոչնչացումը: «Օսմանյան կայսրությունում կատարվածը կարելի է նաև դիտարկել որպես լեզվասպանություն»,- ասել է նա և հավելել, որ Հայոց ցեղասպանությունից հետո հետագա տարիներին Թուրքիան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում փոխել է գյուղերի, լճերի տեղանունները, որպեսզի հայերից ոչ մի հետք չմնա: Նրա խոսքերով, բարբառագիտական քարտեզ ստեղծելու դեպքում հնարավոր կլինի Թուրքիային կանչել Հաագայի դատարան:

Անդրադառնալով գրական լեզվի ներկա որակին` Մարությանն ասել է, որ այն այսօր սարսափելի վիճակում է: Նրա խոսքերով, մասնավորապես, գրական լեզուն աղավաղվում է հայկական հեռուստաշոուների և սերիալների միջոցով: Այդ առումով նա նշել է, որ այդ հարցը պետական մոտեցում է պահանջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---