Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը բացառում է Հայաստանում արաբական սցենարի կրկնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն այն եզակի հետխորհրդային երկրներից է, որտեղ իշխանության պահպանման համար չի կիրառվել լայնամասշտաբ բռնություն: Այդ մասին, ելույթ ունենալով Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հայտարարել է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժնի ղեկավր Անդրանիկ Միհրանյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանում արաբական սցենարների կրկնություն:

«Սխալ կլինի ասել, թե Հայաստանում ինչ-որ մեկը փորձել է յուրացնել իշխանությունը: Բացի դրանից, Հայաստանում չկա ազգամիջյան բախում կամ ավելորդ մարդկային ռեսուրս, ինչպես օրինակ շատ արաբական երկրներում: Իհարկե, այսօր Հայաստանը կանգնած է ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական խնդիրների, բարդ աշխարհաքաղաքական պայմանների առաջ, բայց նույնիսկ այդ պարագայում կարելի է իրավիճակից ելք փնտրել»,- ասել է Միհրանյանը: Քաղաքագետն անընդունելի է համարում ժողովրդին փողոց դուրս բերելով իրավիճակի ապակայունացումը: «Ընտրությունների միջոցով իշխանափոխությունը միշտ ավելի նախընտրելի է, քան փողոցային պայքարը»,- նշել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---