Երևանում բացվել է «Մարդը և տիեզերքը» խորագրով ֆիլատելիստական ցուցահանդեսը 7 ապրիլի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ «Մարդը և տիեզերքը» խորագիրը կրող ֆիլատելիստական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ընդգրկված են նամականիշների շուրջ 14 մասնավոր հավաքածուներ, տարբեր թեմաներով, սակայն շեշտը դրված է Յուրի Գագարինի և տիեզերագնացության թեմային: «Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ` միջազգային և հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով: Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի Հայաստանում ֆիլատելիայի զարգացման համար», ասաց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ֆիլատելիստների միության, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայփոստի կողմից: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |