Անդրանիկ Միհրանյանը չի հավատում, որ արաբական երկրների իրադարձությունների ետևում Վաշինգտոնն է կանգնած 7 ապրիլի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Բռնի հեղափոխությունների հետեևանքներն, որպես կանոն, առավել ծանր են լինում, քան այն խնդիրները, որ հանգեցրել են հեղափոխության: Այդ մասին, դասախոսությամբ հանդես գալով Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հայտարարել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը՝ մեկնաբանելով իրավիճակը մահմեդական երկրներում: Գնահատելով ընդհանուր իրավիճակը մահմեդական երկրներում՝ քաղաքագետն ընդգծել է, որ չի կարելի միանշանակ գնահատել այն, ինչ կատարվեց Թունիսում ու Եգիպտոսում և այն, ինչ կատարվում է այժմ Լիբիայում, Բահրեյնում, Եմենում, Սիրիայում ու այլ երկրներում: «Ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ մեծ գայթակղություն ունեն հայտարարելու, թե բոլոր այդ երկրներում միատեսակ իրադարձություններ են կատարվում: Սակայն մահմեդական երկրներում տեղի ունեցող գործընթացները տարբեր ակունքներ ունեն և դրանք չի կարելի միանշանակ գնահատել»,-ասել է քաղաքագետը: Անդրանիկ Միհրանյանը նշել է նաև, որ գոյություն ունի ավանդական մոտեցում, որի համաձայն բոլոր այդ գործընթացների ետևում կանգնած են Վաշինգտոնն ու ԱՄՆ-ի ԿՀՎ-ն: Ըստ քաղաքագետի, այդ մոտեցումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ԱՄՆ-ն ինքն է այսօր բարդ իրավիճակում գտնվում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |