Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում

Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում

PanARMENIAN.Net - 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի երևանյան ժամանակով 20:00-ին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Այս հավաքականների առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց զրոյական ոչ ոքիով:

«Պետրովսկի» մարզադաշտը գտնվում է ոչ մեծ կղզու վրա և մոտ 22 հազ. հանդիսատես է տեղավորում: Մարզադաշտում իր հարկի տակ հանդիպումներ է անցկացնում «Զենիթ» ակումբը:

Հիշեցնենք, որ նախընտրական մրցաշարի B խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականն 8 միավորով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---