
Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Առինչը ելույթով հանդես է եկել «Մարշալի ֆոնդ» ամերիկյան վերլուծական կենտրոնում` պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին:
«Այդ ժամանակահատվածում բռնի տարհանումը կիրառվում էր` ելնելով անվտանգության նկատառումներից: Բռնի տարհանումն ու ցեղասպանությունը նույն բանը չէ: Մենք բոլորս գիտենք ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի սահմանումը»,- ասել է Առինչը` ընդգծելով, որ Թուրքիան ո'չ անցյալում, ո'չ էլ ներկայում ցեղասպանություն չի իրագործել հայ ժողովրդի նկատմամբ:
Թուրքիայի փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը չընդունեց արխիվները բացելու և 1915 թվականի իրադարձությունների հետաքննության հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի առաջարկը, հաղորդում է TRT-Russian-ը: