Արմեն Դարբինյանը «Տաշիր 2011»-ի մասին. Ժողովուրդը չպետք է նման գավառական ձևաչափով ներկայացվի

Արմեն Դարբինյանը «Տաշիր 2011»-ի մասին. Ժողովուրդը չպետք է նման գավառական ձևաչափով ներկայացվի

PanARMENIAN.Net - «Մենք իրավունք չունենք ժողովրդին ներկայացնելու նման գավառական ցածրորակ ձևաչափով և մեզ ի ցույց դնել խղճուկ, լուրջ հոգևոր ժողովրդին ոչ հարիր տեսքով»,- հրապարակային դասախոսության ժամանակ հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` մեկնաբանելով ապրիլի 3-ին կայացած «Տաշիր 2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը:

Նրա խոսքով, նման ցածրորակ «մշակույթն» ի ցույց դնելը կապված է ազգի ինքնանույնացման հարցի հետ: «Ժողովուրդը, երկիրը, որն իսկապես բազմադարյա լուրջ հոգևոր մշակույթ ունի, իրավունք չունի իրեն նման ծիծաղելի տեսքով մատուցել»,- ասել է Դարբինյանը:

Ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Նման նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության կողմից: Facebook սոցիալական ցանցում «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ բացվեց:

Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-in «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---