Ճապոնիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, սպասվում է ցունամի

Ճապոնիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, սպասվում է ցունամի

PanARMENIAN.Net - Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ենթադրվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Միյագիի պրեֆեկտուրայում:

Ականատեսների վկայությամբ` Տոկիոյում շենքեր էին տատանվում: Հաղորդվում է ցունամիի սպառնալիքի մասին, ալիքի բարձրությունը կարող է հասնել 1 մետրի, գրում է «Էխո Մոսկվի»-ն:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել` առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---